շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներն ու դեղամիջոցները

ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներն ու դեղամիջոցները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները.

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։

Ապրանքներն ու դեղամիջոցները ստորև․


 ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
 շնչադիմակ,
 ձեռնոց,
 պաշտպանիչ արտահագուստ,
 եռաշերտ դիմակ:

Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն):

ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են.

 ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),

 ձեռնոց,

 շնչադիմակ և ալկոգել:

  • Կիսվել: