երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ամփոփվել են Գիշիում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ամփոփվել են Գիշիում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ամփոփվել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի համայնքի ղեկավարի՝ դեկտեմբերի 10-ին կայացած ընտրության արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Շողեր Բաղրյանը նշեց, որ, նախնական տվյալներով, համայնքի ղեկավար է ընտրվել Սերոբ Աղաբեկյանը։

«Համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է Գիշի համայնքի 5/4 ընտրատեղամասում գրանցված 967 ընտրողներից 560-ը կամ ընտրողների 57.91 %-ը: Ըստ արդյունքների՝ 2 թեկնածուներից Աղաբեկյան Սերոբի օգտին քվեարկել է 294, իսկ Ավագիմյան Արմենի օգտին՝ 231 ընտրող: Անվավեր է ճանաչվել 35 քվեաթերթիկ: Ընտրություններն անցել են օրենքի պահանջին համապատասխան, շատ հանգիստ, առանց որևէ միջադեպի: Խախտումներ չեն արձանագրվել», - նշեց Շ. Բաղրյանը:

  • Կիսվել: