երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին. Քրիստոֆեր Սմիթ

ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին. Քրիստոֆեր Սմիթ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է, հրադադարը պարբերաբար խախտվում է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կառավարության աջակցությամբ փորձում է ռազմական գերակայություն ստանալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

«2020 թվականից ի վեր Ադրբեջանը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը, նույնիսկ բուն Հայաստանի տարածքներից են օկուպացրել։ Ադրբեջանի կառավարությունը նաև խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Քանի որ ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ ի՞նչ երաշխիքներ կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կամ էթնիկ զտումների վտանգը։ ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին»,- իր ելույթում ասել է Սմիթը։

  • Կիսվել: