երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքները

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

«Պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ-ն խորը մտահոգությունը ԼՂ- ում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել ԼՂ բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում:

  • Կիսվել: