շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ․ Պետդեպի փոխխոսնակ

ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ․ Պետդեպի փոխխոսնակ

ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում Եվրամիության՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստող ջանքերը։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին։

Անդրադառնալով հարցին՝ Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող, նա ասել է․ «ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել: Բայց հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»։

  • Կիսվել: