շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել իր քաղաքացիներին ԼՂ-ում, քանի որ մուտքը սահմանափակ է. Պետդեպի հայտարարությունը

ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել իր քաղաքացիներին ԼՂ-ում, քանի որ մուտքը սահմանափակ է. Պետդեպի հայտարարությունը

Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»: Այս մասին ասված է Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է՝ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր. ՛՛ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է՛՛:

Հայտարարության մեջ նաև ասված է, որ 44-օր ինտենսիվ մարտերի ընթացքում ՛՛Ադրբեջանի, Հայաստանի և հայամետ անջատականների կողմից զոհեր, կորուստներ եղան։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից տարածքների նկատմամբ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը հանգեցրեց երեք լրացուցիչ տարածքների վերահսկողության խաղաղ փոխանցմանը Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում՛՛։

Նշվում է, որ հրադադարը հիմնականում պահպանվել է, սակայն լարվածությունը մնում է բարձր:

Ռուսական ուժերը, ըստ հայտարարության, իրենց դերն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանամերձ մայրուղիների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան մուտքը վերահսկելու գործում: ՛՛Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուս խաղաղապահներ, և արգելել է Լեռնային այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է՛՛,-նշված է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: