շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը հումանիտար աջակցություն է ցուցաբերել արցախցի ավելի քան 200 ընտանիքի

ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը հումանիտար աջակցություն է ցուցաբերել արցախցի ավելի քան 200 ընտանիքի

Արդեն 54 օր շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակման և Ադրբեջանի ցեղասպանական վարքի հերթական դրսևորման օրերին, Ամերիկայի  Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը ևս միացել է հումանիտար աջակցության ծրագրերին՝ Արցախում շրջափակման մեջ գտնվող  հայրենակիցներին դրամական աջակցություն ցուցաբերելով:

Այս մասին«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը ԿԳՄՍ ոլորտի աշխատակից հանդիսացող ընդհանուր առմամբ 212 ընտանիքի երկու փուլով տրամադրել է դրամական աջացություն (ծրագրի ընդհանուր բյուջե՝ 21 հազար 200 ԱՄՆ դոլար):

ԱՄՆ-ի  և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության Հայաստանյան Ներկայացուցչության կողմից գումարը փոխանցվել է ԿԳՄՍ ոլորտի աշխատակից 85 զոհվածների ընտանիքների, 127 տեղահանված, Արցախի Հանրապետությունում  բնակվող և գործազուրկ ուսուցիչների անձնական հաշիվներին»,-մանրամասնեց Ազատուհի Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով  Թեքեյան Մշակութային Միությանը Արցախի և արցախահայությանը նեցուկ կանգնելու և աջակցելու համար:

  • Կիսվել: