ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

Ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը․ ֆինանսական միջոցներն առաջարկվում է ուղղել ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների համար։

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
 
Նամակում, որը տարածել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոչ է արվում հատկացումների կոմիտեի երկկուսակցական ղեկավարությանը 2021 ֆինանսական տարում առնվազն 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական ծրագրերին: Նամակը նաև խնդրագիր է պարունակում Լեռնային Ղարաբաղում տարածքային վերականգնողական ծառայությունների զգալի ֆինանսավորման մասին, նրանց համար, ովքեր տուժել են ցամաքային ականներից, ինչպես նաև ֆիզիկական և ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար:
 
Ծրագրերի թվում, որոնք կարող են ներառվել ֆինանսավորման շրջանակում, Ստեփանակերտի Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնն է, որն ամեն տարի տնային պայմաններում բուժում է 1000 հիվանդի և ապահովում է ավելի քան 24 հազար ամբուլատոր բուժում: Չնայած իր զգալի առաջընթացին, կենտրոնը շարունակում է բավարարել տեղական բնակչության կարիքների միայն 20%-ը:

  • Կիսվել: