շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա

Ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինձ թվում է, որ սա շատ կարևոր և ժամանակին արված ազդանշան է, և մենք ամեն կերպ աջակցելու ենք այս գործընթացին, որը  սկզբունքային նշանակություն ունի  Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ի դեպ, մենք բազմաթիվ ֆեյքեր ենք արձանագրում, որոնք ստեղծվում են, որպեսզի հնարավորություն չտան այս տարածաշրջանի, այս տարածքների բնակիչներին հետ վերադառնալ։ Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, ոմանց համար կեղծ տեղեկություններ են նետում, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ։ Մենք առնվազն տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն  անց են կացվում։ Բայց ինձ թվում է, որ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա,  մասնավորապես, այս դեպքում ես մեջբերեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը և ռուսական կողմի այն հայտարարության վրա, որը  հենց նոր ես արեցի»:

  • Կիսվել: