երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից. ԵԽ կիպրոսցի պատգամավոր

Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից. ԵԽ կիպրոսցի պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել։ Այս մասին հայտնել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից, և շարունակվում է այսօր որպես ցեղասպանություն և էթնիկ զտում պարոն Ալիևի կողմից, որը պարոն Էրդողանի մտերիմ գործընկերն է։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ պարոն Ալիևը և Ադրբեջանը հուսալի գործընկեր են, քանի որ մենք կուրացած ենք, քանի որ մենք ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից»։

Գիորգիուն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։

 

  • Կիսվել: