շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ

Ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ: Այս մասին ՛՛Հումանիտար կենտրոնում՛՛ կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 151 անձ: Նախորդ շաբաթների ընթացքում լավացումով 100 անձ արդեն դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժշկների հսկողության ներքո:

Բաղդասարյանը նաև հավելել է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում այս ընթացքում արդեն 88 երեխա է ծնվել:

  • Կիսվել: