հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամբողջ Արցախի եւ առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը եղել եւ մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում. Բալասանյան

Ամբողջ Արցախի եւ առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը եղել եւ մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում. Բալասանյան

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։

«Սիրելի՛ փոքրիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։

Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը։ Մեր՝ մեծերիս պարտքն է ձեզ համար ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ՝ հանուն լուսավոր եւ ապահով ապագայի։

Մեր մանուկները պետք է շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։ Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաեւ երեխաների խաղաղ կյանքը, ուստի մեզ համար առաջնային է նրանց ամենավառ երազանքները իրականացումը։

Վստահեցնում եմ, որ ամբողջ Արցախի եւ առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը մշտապես եղել եւ մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ապագայի հանդեպ հուսալի հիմքերի ստեղծման առաջնահերթություն։

Թանկագի՛ն երեխաներ

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք եւ երջանիկ մանկություն»,- նշվում է ուղերձում։

 

  • Կիսվել: