շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանի ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը

Երևանի ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը

Ստեփանակերտի վերականգնման համար Երեւան քաղաքի` Ամանորի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 2020 թվականի բյուջեից 100 միլիոն դրամ (2 միլիոն դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստին:

Միջոցները ծախսվելու են Արցախի մայրաքաղաքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնման աշխատանքների վրա:

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ ապագայում նախատեսվում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Երեւանի բյուջեից:

  • Կիսվել: