կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից մտադիր են շարժվել Կոռնիձոր

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից մտադիր են շարժվել Կոռնիձոր

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց, հայտարարեցին, թե շարժվելու են Կոռնիձոր:

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարեց, թե տրանսպորտի են սպասում, որ հրապարակից շարժվեն:

Նա ասաց, թե ճանապարհին կմտնեն զորամասեր, տեսնեն`ով զենքով կապահովի իրենց:

«Մենք հետնահանջ չունենք, մերը միշտ ուղիղ է, մի տղա ծեծ կուտի, մի հատ տղա կվիրավորվի, դա չի նշանակում, որ թուլանում ենք: Չկա նման բան»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ իրավիճակը կտրուկ լարվել էր Կառավարության մոտ, ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք: 

  • Կիսվել: