շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ականազերծվել են Լաչինի միջանցքը եւ դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը. Կոնաշենկով

Ականազերծվել են Լաչինի միջանցքը եւ դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը. Կոնաշենկով

Նոյեմբերի 14-ից ավելի քան 1200 փախստականներ, որոնք մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները, վերադարձել են Ստեփանակերտ: Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել արդեն 1207 բնակիչ, ովքեր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները: Շարասյունների անվտանգ տեղաշարժը հսկել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտը եւ ռազմական ոստիկանությունը՛՛:

Կոնաշենկովը տեղեկացրել է նաև, որ ռուս սակրավորներն ականազերծել են ամբողջ Լաչինի միջանցքը եւ դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը:

 

 

 

  • Կիսվել: