ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻՊԾ-ում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն. Արցախի տեղեկատվական շտաբ

ԱԻՊԾ-ում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին:

Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող միջոցառումների պատշաճ կատարումը՝ Վլադիկ Խաչատրյանը հրահանգել է.

  • շրջաններում ստեղծված արագ արձագանքման խմբերի պատասխանատուներին՝ պատրաստ լինել, օպերատիվ արաձագանքել և ծավալել համապատասխան միջոցառումներ,
  • անձնակազմերի պատասխանատուներին՝ ծառայության կազմակերպումը իրականացնել համաձայն տարվող կանխարգելիչ միջոցառումների՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները:

 

ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները համապատասխան լրացուցիչ հանդերձանք:

 

 

  • Կիսվել: