ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԻՊԾ ծառայողները Սարսանգի ջրամբարում ջրասուզական պարապմունքներ են անցկացրել

ԱԻՊԾ ծառայողները Սարսանգի ջրամբարում ջրասուզական պարապմունքներ են անցկացրել

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները:
 
ԱԻ ծառայության ջրափրկարարական դասընթացներն ու գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում:
 
Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:
 
Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:
 
Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
 

  • Կիսվել: