չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԱԻՊԾ սակրավորները շարունակում են հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

ԱԻՊԾ սակրավորները շարունակում են հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
«Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: