չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԻՊԾ սակրավորական խմբերը վնասազերծել են ավելի քան 70 միավոր ռազմամթերք

ԱԻՊԾ սակրավորական խմբերը վնասազերծել են ավելի քան 70 միավոր ռազմամթերք

Հոկտեմբերի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 996 ահազանգ, որոնց մեծ մասը՝ ճանաչողական բնույթի:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ շաբաթվա ընթացքում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որոնք հիմնականում բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտածածկույթներում և աղբանոցներում: Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և չեզոքացրել հրդեհային վտանգները, ապահովել բնակչության անվտանգությունը: Հրդեհի վերաբերյալ մեկ ահազանգ կեղծ է եղել:

Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ մեկ կանչ է գրանցվել: Վթարից տուժած քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Փրկարարները հոսանքազրկել են իրար բախված ավտոմեքենաները:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 3 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ դեպք է արձանագրվել: Փրկարարները թունավոր սողունին տեղափոխել են անվտանգ վայր և վնասազերծել:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել է 76 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Տարածաշրջանում՝ մասնավորապես Իրանի իսլամական Հանրապետությունում, գրանցվել է երկրաշարժի 2 դեպք, որը զգացվել է նաև Արցախում՝ 2 բալ ուժգնությամբ:

ԱԻ պետական ծառայությունը շարունակում է 24-ժամյա համակարգված աշխատանքը՝ Հանրապետության ողջ տարածքում, ապահովելով բնակչության անվտանգությունը՝ սոցիալ-հոգեբանական աջակցությունից մինչև մարդկային կյանքի փրկություն:

Այս ամենից զատ՝ փրկարար ծառայողների գիտական ու տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, իրականացվում է ՆԳ նախարարի կարգադրությամբ ու ԱԻ ծառայության տնօրենի հրամաններով նախատեսված բոլոր ուսումնական պարապմունքներն ու դասընթացները:

  • Կիսվել: