չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անցած շաբաթ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցված զանգերի թվում գերակշռել են կենցաղային բնույթի կանչերը

Անցած շաբաթ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցված զանգերի թվում գերակշռել են կենցաղային բնույթի կանչերը

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1019 զանգ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ինչպես զանգերի, այնպես էլ պատահարների թիվը, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի են:

Հրդեհի վերաբերյալ ստացվել է 5 կանչ, որից մեկը՝ բնակարանային, 1-ը՝ տրանսպորտային միջոցում, մյուս 3-ը բաց տարածքում: Հրշեջ փրկարարներն իրականացրել են կանխարգելման միջոցառումներ և ապահովել բնակչության անվտանգությունը: Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է բնակիչներին Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումները շարունակվում են: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

ՃՏ պատահար բնութագրմամբ մեկ կանչ է գրանցվել Մարտունու շրջանում: Նոյեմբերի 30-ին ժամը 19:51-ին, «Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած Մարտունու ԱԻ բաժնի փրկարարները հոսանքազրկել են մեքենան, վերացրել վտանգը և տուժած քաղաքացուն տեղափոխել բուժհաստատություն:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 13 և տեխնածին բնույթի 10 կանչերի, այդ թվում՝ կատարելով փակված 2 դռան և 4 վերելակի բացում:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները:

Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 1326 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Ներքին անվտանգության ապահովումը՝ ՆԳ նախարարության հիմնական գործառույթն է: ԱԻ պետական ծառայությունը շուրջօրյա առաքելությամբ բնակչության կողքին է, արձագանքելով տեղի ունեցած դեպքերին և պատահարներին:

  • Կիսվել: