երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԻՆ-ի մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից եկած փոքրիկներին (տեսանյութ)

ԱԻՆ-ի մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից եկած փոքրիկներին (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին:
 
Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները
հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել:
 
Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ: Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների
հուզական ֆոնը կարգավորելու համար:
 
Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ-ի մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:
 

  • Կիսվել: