կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀԹ առաջնորդարանում կբացվի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդես

ԱՀԹ առաջնորդարանում կբացվի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդես

Հունիսի 25-ին` ժամը 14-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կբացվի լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։

Առաջնորդարանից  հայտնում են, որ ներկայացվելու են տարբեր տարիների արցախյան ուխտագնացությունների ժամանակ արված լուսանկարները։
 
«Ցավոք` հիմա այդ սրբավայրերի մի մասը օկուպացիայի մեջ է։

Եվ քանի դեռ հնարավոր չի ֆիզիկապես գնալ, այս ցուցահանդեսը յուրովի մտավոր ուխտագնացություն է դեպի մեր Հայրենիքի արեւելյան դարպասը»,- նշում են առաջնորդարանից։ 

  • Կիսվել: