կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀԿ-ն հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

ԱՀԿ-ն հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, ամեն ինչ կանիԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները գտնվում են խոցելի վիճակում, և որ «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին», իսկ «միջազգային իրավունքը պետք է հարգվի»։ «Մենք ամեն ինչ կանենք՝ ԱՀԿ-ից աջակցություն ցուցաբերելու համար»,- վստահեցրել է գլխավոր տնօրենը։

Ավելի վաղ Երևանում կայացած ճեպազրույցում Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար բռնի տեղահանված։

  • Կիսվել: