ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ-ում հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով

ԱՀ-ում հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով

Արցախում հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով:

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նիստը:

Օրակարգում հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցմամբ հաստատելն ու օրինագծերում փոփոխություններ մտցնելն էր։

Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով:Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև

 գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,

 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:

  • Կիսվել: