չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱՀ տնտեսության կրած կորուստներն ու վերականգնման հնարավորությունները. մանրամասնել է Գրիգորի Մարտիրոսյանը

ԱՀ տնտեսության կրած կորուստներն ու վերականգնման հնարավորությունները. մանրամասնել է Գրիգորի Մարտիրոսյանը

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում է մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտների 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը:

 Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը:

«Արցախի գործող 32 ՀԷԿ-երի մեծ մասը մնացել է բռնազավթված տարածքներում: Այդ տարածքներում է մնացել նաև մետաղական և ոչ մետաղական հանքերի, մշակող արդյունաբերական հզորությունների մի մասը: Կաշենի հանքավայրը դեռևս աշխատում է շատ փոքր արտադրական հզորությամբ»,-ասաց պետնախարարը՝ նշելով, որ նախապատերազմյան Արցախը էլեկտրաէներգիայի արտադրության տեսակետից ինքնաբավ էր: Նրա խոսքով տնտեսության վերականգնման հնարավորությունների ներկայի հրամայականը ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունները զարգացնելն է ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը, որը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ որակական բարձր մակարդակ կապահովի, ինչը, սակայն, մեծածավալ ներդրումներ է պահանջում: «Հնարավորություններ կան, բայց քիչ են, որովհետև կորուստը բավականին մեծ է: Կառավարության քայլերը այսուհետ առավել ևս ուղղված կլինեն ներդրումային դաշտի բարելավման միջոցառումների իրականացմանը»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

  • Կիսվել: