ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարը հանդիպել է ՀԽ նախագահի ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարը հանդիպել է ՀԽ նախագահի ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ գերատեսչության ղեկավար Արմինե Պետրոսյանը, ողջունելով նրանց, նշել է, որ խորհրդի անդամները կարևոր ու պատասխանատու աշխատանք են կատարում: Ա. Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ Հանրային խորհուրդը հեղինակավոր, անթերի, անկողմնակալ և բնականաբար քաղաքացու շահերը պաշտպանող կառույց է լինելու։

Հանդիպման ընթացքում սոցիալական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկների կողմից կատարվող աշխատանքները։

Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կատարվող աշխատանքները:

 

 

  • Կիսվել: