շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարն ընդունել է ԱԺ պատգամավորներին

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարն ընդունել է ԱԺ պատգամավորներին

Այսօր՝ հունիսի 4-ին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ռազմահայրենասիրական նախագծերի մշակմանն ու դպրոցական ծրագրերում դրանց կիրառմանը վերաբերող հարցեր, երիտասարդության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համագործակցություն: Արդրադարձ է կատարվել նաև  սպորտաձևերի համաչափ զարգացմանը, մարզիկների խրախուսմանը:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով:
 
Նախարար Սամվել Շահրամանյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և հավաստիացրել, որ բարձրացված  խնդիրներին հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ  լուծումներ են տրվելու:

  • Կիսվել: