երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Արմեն Ղուլարյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Արմեն Ղուլարյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության խորհրդական Տիգրան Ղուկասյանը:
 
2021 թվականի ապրիլի 13-ին և 14-ին ԱՀ նախագահի և ԱՀ քաղաքաշինության նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում բնակավայրերի և ենթակառուցվածքների վնասվածության և բնակարանային ֆոնդի կորուստի վերաբերյալ ընթացիկ վերլուծություն:
 
Այցելության ընթացքում քննարկվել են քաղաքաշինական ոլորտում ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջիկա քայլերը՝ բնակավայրերի վնասվածության և բնակարանային ֆոնդի կորուստի վերականգման աշխատանքներին աջակցելու և կարճաժամկետ լուծման տարբերակների ճանապարհային քարտեզը` դիտարկելով նաև մոտ ապագայում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախատեսումն ու իրականացման հեռանկարները:
 
ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 20-ի N272-Լ որոշման համաձայն տեղում ուսումնասիրվել են առկա քաղաքաշինական փաստաթղթերը, նախատեսվող բնակարանային ֆոնդի համար նախատեսված տարածքներն ու հնարավոր քանակներն ըստ համապատասխան բաշխվածության, ինչպես նաև` պատերազմի հետևանքով ծառացած այլ քաղաքաշինական խնդիրների լուծումների տարբերակները:
 
Նախարար Սարգսյանն ու պատվիրակությունն այցելել են շինարարական հրապարակներ, հետևել Ստեփանակերտում բազմաբնակարան շենքի վերականգման աշխատանքների ընթացքին, այնուհետև այցելել Աստղաշեն համայնք, որտեղ մեկնարկել է բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները։ Պատվիրակության կողմից ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անմիջական աջակցման ուղղություններն ու իրականացման տարբերակները:

  • Կիսվել: