շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ պետնախարարն ընդունել է ամերիկահայ բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

ԱՀ պետնախարարն ընդունել է ամերիկահայ բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

Նախօրեին՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է ամերիկահայ բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը կարևորել և դրական է գնահատել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից իրականացվող «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը: Իր հերթին՝ Աննա Աստվածատուրյան- Թերքոթը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ու Արցախում կյանքի կոչված բարեգործական ծրագրի առանձնահատկությունները:
 
Լրատվամիջոցի հետ զրույցում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահն անկեղծացել է՝ մանրամասնելով, որ ֆինանսական միջոցներն հիմնականում ներգրավում են սոցիալական հարթակների միջոցով:
 
Պետնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Սեր Արցախ» ծրագրի օժանդակության միջոցների ու դոնորների ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի հետ մշտական կապի ամրապնդմանը և միջազգային հանրության հետ հաղորդակցության խնդիրներին ու լուծումներին վերաբերող հարցեր:
 

  • Կիսվել: