երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՀ ՊԲ-ն չի հաստատել Ադրբեջանի կողմից 100 զինվորի գերեվարվելու մասին լուրերը. Արցախի նախագահի խոսնակ

ԱՀ ՊԲ-ն չի հաստատել Ադրբեջանի կողմից 100 զինվորի գերեվարվելու մասին լուրերը. Արցախի նախագահի խոսնակ

ԱՀ ՊԲ-ն չի հաստատել Ադրբեջանի կողմից 100 հայ զինվորի գերեվարվելու մասին լուրերը: Այս մասին  infoport.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վարամ Պողոսյանը:

՛՛Ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով՛՛,-նշեց նա։

Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմը տարածել էր մի տեսանյութ, ըստ որի՝ անհայտ տեղանքում իբրև թե գերեվարվել են 100 հայ զինվորներ:

  • Կիսվել: