շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ

ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ

ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ։ Այս  մասին   հայտնւոմ  են ԱՀ  ոստիկանությունից:

 
Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1953  թ-ի  ծնված Է. Ս.-ի տանը հայտնաբերել են 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 հատ բժշկական հանդերձանք, 5 հատ ակնոց, 10 հատ բժշկական գլխարկ, 2 տուփ բախիլ, 2 տուփ ֆաիլ, 500 հատ ներարկիչ, 48 հատ ներարկիչի ասեղ, 30 հատ բժշկական տարրա, 3 տուփ Ա-4 ֆորմատի թուղթ, 24 հատ կպչուն ժապավեն, 60 հատ փորձանմուշի կոլբաներ, 2 տուփ ներարկիչների ոչնչացման միջոց, 3 հատ բինտ, 50 հատ ապակե տարրա, 3 հատ ջերմաչափ, 3 հատ ռաքշա, 2 հատ մկան դեղ, 2 հատ թունաքիմիկատ բժշկական պարագաները:
Нет описания фото.
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
 
Հայտնաբերված բժշկական պարագանների ձեռքբերման վերաբերյալ հանգամանքները պարզվում են։ 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: