ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ծառայության կենտրոնական ապարատի ղեկավարների և ստորաբաժանումների պատասխանատու անձանց հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Քննարկվել են ծառայությանը վերաբերող պլանային միջոցառումների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ծառայողական էթիկայի, ռազմական դրության գործող ռեժիմի ընթացքում ուժեղացված ծառայության, ստորաբաժանումների արագ և օպերատիվ արձագանքմանը վերաբերող հարցերին:

Մ.Արզումանյանն ընդգծել է, որ ծառայությունը պետք է կազմակերպել Ներքին գործերի նախարարության կանոնադրությանն ու նախարարի պահանջներին համապատասխան:

 

  • Կիսվել: