շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ․

«Ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է
Հարգարժա՛ն Վահե Ռոբերտի, ՀՀ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ

ԱՀ ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը:

Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը:
Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում, ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը:

Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և հավատարիմ մնալով տված երդմանը շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի:

Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը:

Հարգելի՛ գործընկերներ
Ոստիկանության օրվա առթիվ եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև Ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:

  • Կիսվել: