կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՀ նախագահը տրանսպորտային ընկերությունների հետ քննարկել է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները

ԱՀ նախագահը տրանսպորտային ընկերությունների հետ քննարկել է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս»  և  «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։

Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը:

  • Կիսվել: