կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

ԱՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Երկրի ղեկավարը ստորագրել է ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:

  • Կիսվել: