չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ նախագահը՝ հետպատերազմական շրջանում իրականացվող սոցիալ-տնտեսական աշխատանքների մասին

ԱՀ նախագահը՝ հետպատերազմական շրջանում իրականացվող սոցիալ-տնտեսական աշխատանքների մասին

Մեզ հաճախ քննադատում են, որ անվտանգային խնդիրների փոխարեն՝ հաճախ զբաղած ենք սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ: Այս մասին այսօր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ բոլոր հարցերն էլ արժանանում են պատշաճ ուշադրության, իսկ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը թույլ է տալիս շարունակել ապրել ու արարել Արցախում:

՛՛Բացի բնակարանաշինական ծրագրերից՝ իրականացրել ենք նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ՛՛,-ասաց նախագահը և նշեց, որ շարունակում են նաև պատերազմից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերը:

Նա հատուկ ընդգծեց ողջ հայության կողմից Արցախին ուղղված աջակցության կարևորությունը՝ շեշտել ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի դերը:

Հարությունյանի խոսքով՝ հետպատերազմական շրջանում տնտեսության վերականգնման ուղղությամբ ևս արվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք դեռ շարունակվում են:

 

  • Կիսվել: