շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ նախագահը հանդիպել է Արցախի 2-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

ԱՀ նախագահը հանդիպել է Արցախի 2-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ: Այդ մասին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավորությունները գերիների վերադարձը կազմակերպելու և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լայն հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր շահագրգիռ հասարակական ու քաղաքական կառույցների, հանրության տարբեր խմբերի հետ՝ պետության համար օրախնդիր հարցերը քննարկելու և լուծումներն ուղենշելու համար:

  • Կիսվել: