երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՀ նախագահի նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

ԱՀ նախագահի նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

Նոյեմբերի  10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի քննարկմանն է ներկայացվել   «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ  իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:
 
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո նշել է, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:
 
Օրինափաթեթը  գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության: Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունեց որպես օրենք:
 
 

  • Կիսվել: