շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ուղիղ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ուղիղ

Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս են, որևէ տեղ որևէ բան չի փոխվել, հիմնական ուղղությունը հակառակորդի եղել է հարավայինը՝ Արաքսից Ջաբրայիլ-Ֆիզուլի և Թալիշ-Մատաղիս -Եղնիկներ, այսինքն՝ հյուսիսարևելյան ուղղությունը: Այսօր, որ երեկ չի եղել, կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել Մռավի ուղղությամբ, երեկ ասում էին՝ գրավել են, այսօր հարձակվել են, բայց ոչ մի հաջողության չեն հասել, Օմարի ուղղությամբ են հիմա էլ շաչրունակվում դիրքային մարտերը: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ասաց. ՛՛Կարախանբեյլի գյուղի հատվածում տասնյակ տանկեր խփում ենք, նորից գալիս են, ինձ թվեում է՝ պատճառն այն է, որ երեկ ադրբեջանական զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդիսի բան չի եել,մ երևի դրա համար այսօր հիսուն տանկ ու զրահատեխնիկա են օգտագործել՛՛:

Նախագահի խոսքով՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին:

՛՛Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի փորձեն վնասազերծել մեր կապի ուղությունները, այն, որ սուտասան , խաբեբա ղեկավարությունն Ադրբեջանի հայտարարում է, իբր հայկական կողմն է հարձակվել,մ դա ապացուցում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին՛՛,-ասաց Հարությունյանը:

  • Կիսվել: