ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ը արցախցիներին օգնող կառույցներին ու անհատներին հորդորում է հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ լուսանկարներ տարածելուց

ԱՀ ՄԻՊ-ը արցախցիներին օգնող կառույցներին ու անհատներին հորդորում է հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ լուսանկարներ տարածելուց

Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: 

՛՛Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։

Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: