կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ Մարտունու՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջանում վթար է տեղի ունեցել, տուժել են Թուրքիայի քաղաքացիներ

ԱՀ Մարտունու՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջանում վթար է տեղի ունեցել, տուժել են Թուրքիայի քաղաքացիներ

Արցախի Մարտունու՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացի են, հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները:

Նշվում է, որ այսօր առավոտյան վթարվել է Վարանդա-Շուշի ճանապարհին շինարարության աշխատանքներ իրականացնող Kolin Inshaat Turizm Sanaye ve Ticaret ընկերության ավտոբուսը:

13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են: 

 

  • Կիսվել: