երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՆ-ն ցուցակագրում է հեռավար դասերի համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցի աշակերտներին

ԱՀ ԿԳՄՆ-ն ցուցակագրում է հեռավար դասերի համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցի աշակերտներին

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

«Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել և ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից: Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով: Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 11 39, +374 97 21 29 25»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: