ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է 73 հաղորդում

ԱՀ հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է 73 հաղորդում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը.
2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացաված ռեժիմով շարունակել են հանրապետության տարածքում իրականացնել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, միաժամանակ աշխատանքներ տարել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ:

Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, որից 54-ը՝ հանցագործությունների մասին:

Սպանության մեկ դեպք է արձանագրվել Ասկերանի շրջանում: Ապրիլի 26-ին «Հարավի յալ» կոչվող տեղանքում ամուսինը դիտավորյալ հրկիզել է մեքենան, կինը տեղում մահացել է, ինքը այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն: Վերջինիս կյանքը ևս փրկել չի հաջողվել։

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 12 հաղորդում, բոլորը բացահայտվել են, ևս 5 հաղորդում ստացվել է անձնական ունեցվածքի գողության մասով:
Յոթ օրվա ընթացքում խարդախության 3 դեպք է արձանագրվել, ևս 2 դեպք՝ ստացվել է շորթման, 3-ը՝ ապօրինի ծառահատման, 2-ը՝ գույքի դիտավորությամբ ոչնչացման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարված հանցագործությունների մասով ստացված 54 հաղորդումից 50-նն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 և նախկինում կատարված 3 հանցագործություն:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, որից 10-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի։

Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 32 դեպք, 14 վարորդ եղել է անսթափ վիճակում, 234-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Ոստիկանության համակարգի բոլոր ստորաբաժանումները շուրջօրյա ծառայությամբ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Թեժ գիծ՝ 1-02,
/047/94-02-07,
/047/94-07-02:

  • Կիսվել: