կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են Աղավնո համայնք

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են Աղավնո համայնք

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են Աղավնո համայնք: Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից ։

«Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել են Աղավնո համայնք` հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ:

Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 

  • Կիսվել: