հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ բնապահպանության կոմիտեն մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի մոնիթորինգ կիրականացնի

ԱՀ բնապահպանության կոմիտեն մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի մոնիթորինգ կիրականացնի

Հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վահրամ Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում- քննարկում 2022-2023թթ. միջնաժամկետ ծրագրերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ԱՀ բնապահպանության կոմիտեից՝ նշելով, որ 2022-2023 թթ. նախատեսվում է իրականացնել «ԱՀ մթնոլորտային օդի մոնիթորինգ», «ԱՀ տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգ» և «Էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումներ»-ի ծրագրերը: Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հանդիպում-քննարկմանը կարևորվել է իրականացվող ծրագրերի անխափան և հարթ ընթացքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր վերջնադյունքով միտված է Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:

Շեշտվել է, որ պետք է արվի հնարավորը բոլոր ծրագրերին նոր շունչ հաղորդելու և մաքուր օդով, ջրով, կանաչ տարածքներով, թափոնների խելացի կառավարմամբ պետություն ունենալու համար:

  • Կիսվել: