ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն փնտրում է կամավորների

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն փնտրում է կամավորների

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն փնտրում է պատասխանատու և եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների բնակարանային ապահովման գործում՝ կամավոր հիմունքով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից՝ մանրամասնելով, որ կամավորության ժամկետը ընթացիկ տարվա օգոստոսի 1-31-ն է՝ ժամը 9:00-18:00-ը:

Կամավորագրվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 26-ը [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, մասնագիտություն, զբաղվածություն, ինչպես նաև համապատասխան ունակություններ և հմտությունների վերաբերյալ տեղեկություն՝ համակարգչային բազային գիտելիքներ, հայերենի գերազանց իմացություն, տրամաբանություն, ճկունություն, պատասխանատվություն:

  • Կիսվել: