ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԺ-ում ընդունված օրինագծով կբարձրացվի պայմանագրային զինծառայոության ու պահեստազորի տարիքային շեմը

ԱՀ ԱԺ-ում ընդունված օրինագծով կբարձրացվի պայմանագրային զինծառայոության ու պահեստազորի տարիքային շեմը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ապրիլի 16-ի արտահերթ նիստում քննարկել և միաձայն կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Խորհրդարանում օրենքի նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:
 
Ըստ օրենքի փոփոխությունների՝ կբարձրացվեն պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու, պահեստազորի խմբերում և պահեստազորում գտնվելու տարիքային սահմանաչափերը, ինչը պայմանավորված է Արցախում հետպատերազմյան իրավիճակով և զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությամբ:
 
Արտահերթ նիստի օրակարգային երկրորդ հարցը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր, որը մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից:
 
Օրինագծով, որը խորհրդարանը նույնպես ընդունել է միաձայն քվեարկությամբ, սահմանվում են կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը՝ օրենքով նախատեսված համապատասխան հիմքերով կատարողական վարույթների ավարտի կամ կարճվելու պարագայում:Ըստ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների՝ եթե պարտատերը ներում կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում պարտապանին, ապա կատարողական վարույթի կատարման ծախսերը չեն գանձվելու:

  • Կիսվել: