հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր։ Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նոր իրավակարգավորումներ՝ ռազմական դրության պայմաններում անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության նպատակով։

Օրինագծերի ընդունմամբ հնարավորություն կտրվի հարկադիր կատարման ծառայությանը Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված շրջանակներում և ծավալով իրականացնելու կատարողական վարույթի հետ կապված գործողությունները։

Օրինափաթեթն արժանացել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  հավանությանը և ընդգրկվելու է  ԱԺ հերթական նիստի օրակարգում։

Օրակարգի երկրորդ հարցը ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումն էր, որը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։

  • Կիսվել: