երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

ԱՀ ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրությանհետ կապերի բաժնից:

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամները և ԱՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ԱՀ ԳԽ առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի հիշատակին։May be an image of 5 մարդ, people standing, ծաղիկ և դրսումը

May be an image of 8 մարդ, people standing և դրսումը

 

  • Կիսվել: