շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ն վաղը կքննարկի «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

ԱՀ ԱԺ-ն վաղը կքննարկի «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.
  1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):
  2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն:

  • Կիսվել: